Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

23 նոյ 2022 12:36

Ադրբեջանն ու Ռուսաստանը 7,5 մլրդ դոլարի համատեղ նախագծեր են իրականացնում

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայում 14 համատեղ նախագիծ են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 7,5 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, գրում են ադրբեջանական լրատվականները։ «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները զարգանում են ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև տարածաշրջանների փոխգործակցության մակարդակով։ Ռուսական բիզնեսն այժմ մասնակցում է 14 խոշոր նախագծերի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 7,5 մլրդ դոլար։


Ադրբեջանում ստեղծվում են ավտոմոբիլային ու երկաթուղային նախագծեր, բացվում է առաջին դեղագործական արտադրությունը։ Եվ այս ամենը՝ ռուս գործընկերների տեխնոլոգիաների, կոմպետենտության ու փորձի կիրառմամբ»,- ասել է Վոլվաչը։ Նա նշել է, որ ավելի քան 70 ռուսական շրջաններ զարգացնում են համագործակցությունն Ադրբեջանի հետ։


Միջտարածաշրջանային ապրանքաշրջանառության առաջատարներն են Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Մոսկվայի և Սվերդլովսկի մարզերը: Առևտրային գործընկերների տասնյակում են Թաթարստանի Հանրապետությունը, Վոլգոգրադի և Սարատովի մարզերը, Սանկտ Պետերբուրգ քաղաքը։ Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ միջտարածաշրջանային հաջող համագործակցության օրինակներից է Աստրախանի և Ադրբեջանի նավահանգիստների միջև առևտրային փոխադրումների ընդլայնումը։


Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը նշանակալի ուղղություն է երկու երկրների համար, որը կարող է լրացուցիչ բեռնափոխադրումներ իրականացնել։ Վոլվաչն ասել է, որ անցյալ շաբաթ Բաքվում ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում քննարկվել են տարածաշրջանային գործարար համագործակցության հարցեր։ 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր