Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

24 նոյ 2022 10:35

Արցախի կառավարական նոր կաբինետն, ըստ երեւույթին, արցախցիներից չի ձեւավորվի,կա՛մ ՀՀ-ից կադրեր կբերի, կա՛մ էլ՝ դրսից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը թեեւ նոր-նոր է պաշտոնի նշանակվել, բայց արդեն իրական կադրային ջարդ է սկսել: Երեկ նա պաշտոնից ազատել է կաբինետի բոլոր նախարարներին ու միայն չորսին որպես պաշտոնակատար նշանակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետնախարարի ազատումների շքերթը ոչ միայն Արցախի քաղաքական ուժերին, այլ նաեւ գործադիրի, օրենսդիրի ու ուժային կառույցների ներկայացուցիչներին է անակնկալի բերել: Մեր օրաթերթի՝ արցախյան աղբյուրները փոխանցեցին, որ մինչեւ այս պահը նոր անուններ չեն շրջանառվում:


«Այդ տեղեկությունը նա խիստ գաղտնի է պահում: Հայտնի էլ չէ, թե այս մասով ո՞ւմ հետ է քննարկումներ ունենում, կամ, առհասարակ, քննարկումներ ունենո՞ւմ է, թե՞ ինքն անձամբ է որոշումներ կայացնում»,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ Արցախի կառավարական նոր կաբինետն, ըստ երեւույթին, արցախցիներից չի ձեւավորվի: «Կա՛մ Հայաստանից կադրեր կբերի, կա՛մ էլ՝ դրսից: Անընդհատ շեշտում է, թե այսօր Արցախում ոչ ստանդարտ լուծումներ են պետք, ու դրա համար, ըստ երեւույթին, «ոչ ստանդարտ» լուծումների մասնագետների առաջին պլան կբերի»,- ավելացրեց մեր զրուցակիցը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր