Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 նոյ 2022 14:58

Հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներով Ադրբեջանն Արցախում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին

Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից: 




Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:


Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ խոչընդոտելով իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:


Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր