Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

25 նոյ 2022 16:15

Թրամփը բղավել է Քանյե Ուեսթի վրա, երբ վերջինս նրան առաջարկել է լինել իր փոխնախագահը

Ամերիկացի ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է իր վրա Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:


45-ամյա երաժիշտը, որ անցյալ շաբաթ հայտարարեց 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահին հատկապես բարկացրել է այն, որ ինքը նրան խնդրել է լինել իր փոխնախագահը:


Քանյե Ուեսթն իր և Թրամփի հանդիպման մասին պատմող տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր էջում, որն օրերս էր վերականգնվել արգելափակումից հետո:


Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին անցյալ շաբաթ հայտնել էր նաև Դոնալդ Թրամփը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր