Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

28 նոյ 2022 10:15

Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Նախագահ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղը» հիշատակվում է 5 անգամ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ այն հայտարարությանը, որում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները։


«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահներին խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Նախագահ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղը» հիշատակվում է 5 անգամ։ Սա իրավական հիմք է Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անվան օգտագործման համար»,- գրել է նա Թվիթերում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր