Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սևանի հիվանդանոցի մոտ, հետիոտնային անցման վրա 73-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի    

28 նոյ 2022 11:30

Քանի դեռ ՌԴ-ն հրթիռներ ունի, չեն հանգստանա, հաստատ գիտենք նոր հարվածներ են պատրաստվում իրականացնել

Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինային և զգուշացրել է, որ Պաշտպանության ուժերը և երկրի քաղաքացիները պատրաստ լինեն ընդհանուր ջանքերի՝ այդ հարվածների հետևանքներին դիմակայելու համար, գրում է VOA-ն։ 
«Մենք հասկանում ենք, որ ահաբեկիչները նոր հարվածներ են ծրագրում։ Մենք գիտենք դա հաստատ։ Եվ քանի դեռ նրանք հրթիռներ ունեն, չեն հանգստանա»,- իր երեկոյան տեսաուղերձում ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ առաջիկա շաբաթը կարող է լինել նույնքան դժվարին, որքան նախորդը, երբ ենթակառուցվածքներին ռուսական հարվածների հետևանքով ուկրաինացիները բախվեցին ողջ երկրի տարածքում էլեկտրաէներգիայի անջատումների հետ։ «Մեր պաշտպանության ուժերը պատրաստվում են։ Ողջ երկիրը պատրաստվում է։ Մենք բոլոր սցենարները մշակել ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ»,- ասել է Զելենսկին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր