Երեխային կապած մեջքին՝ մտել է Եփրատը, հետո թաքնվել քարանձավում.ամերիկյան դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ին փրկված նախնու մասին          Գործում է բումերանգի օրենքը.88-ին ցավակցություններ ոխերիմ եղբորից չեղան, իսկ կրտսեր եղբորից եղան` շնորհավորանքներ, օգնություն` 4 վագոն... թռչնաղբով «լվացված» ծածկոցներ       Թշնամուն պետք է բացատրել նման ողբերգությունների ծագումը.իրականացավ իրենց դավանած Ղուրանի ալ-Մաիդա սուրահի պատվիրանը    

28 նոյ 2022 12:16

Լոռու մարզում 2 եղբայրների ծեծին մասնակցել են ոհմակով`պարեկներ, մոտ 20 հոգով

Լոռու մարզում պարեկները, որոնք շատ ավելի են վաստակում, քան սահման պահող զինվորականները, նախ վիրավորել են, կոպտել, ապա դաժան ծեծի ենթարկել երկու եղբայրների եւ նրանցից մեկի 17 տարեկան որդուն, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։  


«Ընդ որում, տուժողների վկայությամբ ծեծին մասնակցել են ոհմակով` մոտ քսան հոգով։




Հատուկ ընդգծեմ, դաժան ծեծը տեղի է ունեցել նիկոլի համար անվտանգ ճանապարհ բացելու շրջանակներում։


Հիշեցնեմ նաեւ, որ նիկոլի ավտոշարասյունը, բառիս բուն իմաստով, ամիսներ առաջ Երեւանի կենտրոնում սպանեց մի հղի կնոջ` Սոնա Մնացականյանին։
Հիմա հարց` ո՞ւր են, որտե՞ղ են քաղակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպանները, միջազգային տարատեսակ կառույցները, որոնք անդադար աղմկում, բողոքում, պահանջում էին, երբ մի պուրակում ծառ էին կտրում կամ կրպակ տեղադրում, գունավորված մազերով մի կնոջ պարզապես հրավիրում ոստիկանություն...


Ո՞ւր եք, որ կամ ո՞ւմ ծակն եք մտել»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր