Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը          Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ       Անգամ Փարիզում և Լոնդոնում Մալաթիայի յառմռկի նման հակահիգիենիկ բազարներ կան.Կրծկալի և հայրենիքի ընտրություն    

28 նոյ 2022 14:51

3 հազար նպաստառու զրկվել է սոցիալական նպաստից, ինչո՞ւ. պարզաբանում

Կենսաթոշակների՝ մինչև 3 դրամ բարձրացման հետևանքով անապահովության գնահատման համակարգից նպաստառուների մի մասի դուրս մնալու հետ կապված պարզաբանում է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որում մասնավորապես ասված է, որ կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)։ Նախարարության մամուլի քարտուղարը նաև հայտնեց, որ գործընթացի արդյունքում սոցիալական նպաստից զրկվել է 3 հազար քաղաքացի։ «Տեղեկացնում եմ, որ պայմանավորված եկամտի ավելացմամբ (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ) քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից․ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից։


Անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող ընտանեկան/սոցիալական նպաստը երաշխավորված աջակցություն չէ, այն ընտանիքի եկամուտների հիմքով տրվող աջակցություն է՝ ի տարբերություն օրինակ կենսաթոշակների։


Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ընտանիքը կարող է չստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, բայց կարող է շարունակել օգտվել այլ աջակցություններից։ Այս դեպքում, կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)․ վերոնշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե «28.00» , այլ՝ «20.00» միավոր, իսկ կենսաթոշակի չափի բարձրացումը միավորի կտրուկ փոփոխություն՝ «28.00» –ից «20.00» միավորի միջակայքում չի բերել։


Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72500 քաղաքացի․ անապահովության գնահատման նոր համակարգի ներդման ուղղությամբ նախարարության կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր