Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

28 նոյ 2022 15:58

Տեսանյութ.Աշխարհի առաջնությունում Բելգիայի պարտությունից հետո երկրպագուները այրել են մեքենաներ, ջարդել գրասենյակների և շուկաների ապակիները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բելգիայի հավաքականի՝ Մարոկկոյից 0-2 հաշվով կրած աղմկահարույց պարտությունից հետո Բրյուսելի փողոցներում անկարգություններ են սկսվել։ Ինչպես հաղորդում է Belga լրատվական գործակալությունը, երկրպագուները այրել են մեքենաներ, ջարդել մայրաքաղաքի գրասենյակների և շուկաների ապակիները։

Լրացուցիչ ուժեր են ներգրավվել մայրաքաղաք՝ անկարգությունները կանխելու համար։ Քաղաքապետը բնակիչներին հորդորել է դուրս չգալ կենտրոնական փողոցներ։

Նշենք, որ հանդիպումը կայացել է առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ Հանդիպման առաջին գոլը խփվել է 73-րդ րոպեին։ Ավելացված երկրորդ րոպեին Մարոկկոյի հավաքականի հարձակվող Զաքարիա Աբուհլալը խփեց երկրորդ գնդակը։

Այսօրվա խաղն աշխարհի առաջնությունում Բելգիայի և Մարոկկոյի հավաքականների երկրորդ հանդիպումն էր։ 1994 թվականին մարոկացիները նվազագույն հաշվով զիջել են բելգիացիներին՝ 1։0 հաշվով։ Աշխարհի առաջնությունում Բելգիան երբեք չի պարտվել աֆրիկյան թիմերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր