Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը          Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ       Անգամ Փարիզում և Լոնդոնում Մալաթիայի յառմռկի նման հակահիգիենիկ բազարներ կան.Կրծկալի և հայրենիքի ընտրություն    

29 նոյ 2022 11:19

Տեսանյութ.Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների. Լաչինի միջանցքը փակելու 2 սցենար ունի.մեր դեմ կօգտագործի իսրայելական սպառազինությունը

Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։


Ասել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ արձագանքելով օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևի հնչեցրած հայտարարությանը, թե Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով։


Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր, որ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա։


168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով հանդիպման տապալման ադրբեջանական կողմի ներկայացրած պատճառների մասին, նշեց՝ Ալիևը նման քայլերով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։


«Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների. շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել, բոլոր քարոզչական և փուլային էտապները տանում են նրան, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում հայկական կողմին մեղադրելու քաղաքական պայմանավորվածությունները և պարտավորությունները, այդ թվում՝ և բանավոր, չկատարելու մեջ։ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների միջոցով որոշ տարածքների գրավման՝ անկլավների, Սյունիքով միջանցքի հարցում զիջումներ պարտադրելու համար։ Ադրբեջանը նպատակ ունի նաև դիտակետ տեղակայել Արցախում՝ Լաչինով միջանցքի անցուդարձը հսկելու համար»,- ասաց Դավթյանը։


Ադրբեջանի հարցերով փորձագետը նաև պնդեց՝ Բրյուսելում պլանավորած հանդիպումից հրաժարվելով՝ Ադրբեջանը գնում է Հայաստանի հետ ռազմական բախման՝ այս տարածաշրջան ներգրավելով նաև այլ պետությունների։


«Խոսքը վերաբերում է Իսրայելին, որը պետք է դեսպանատուն բացի Ադրբեջանում, իսկ դա նշանակում է, որ ադրբեջանաիսրայելական էլ ավելի խորը ռազմական համագործակցություն է լինելու՝ ինչպես Իրանի, այնպես էլ՝ նաև մեր դեմ. Ադրբեջանը մեր դեմ կօգտագործի իսրայելական սպառազինությունը՝ իր հիմնական նպատակին հասնելու համար, իսկ հիմնական նպատակն է՝ Արցախի ադրբեջանացում և Հայաստանի պետականազրկում»,- նշեց Դավթյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ադրբեջանական տեղեկատվական դաշտի վերջին ամիսների հայտարարություններին ու հրապարակումներին, որոնք, ըստ Դավթյանի, հիմք են տալիս պնդելու, որ Ադրբեջանը գործի է դնելու Լաչինի միջանցքի փակման երկու սցենարներից մեկը։


«Ադրբեջանը մոտ ժամանակներում փորձ կանի Լաչինի միջանցքը փակել կա՛մ ռազմական բախմամբ և դա կներկայացնեն սեպտեմբերյան դեպքերի սցենարով ու կհայտարարեն, թե իրականացնում են պատժիչ գործողություններ, ինչից հետո Լաչինի միջանցքում կդրվի անցակետ, կա՛մ այդ անցակետը կդնեն քաղաքական պայմանավորվածությամբ, որը կախված է լինելու՝ ինչպես ռուսների համար ուկրաինական ճակատում տիրող վիճակից, այնպես էլ՝ հայաստանյան ներքին ընդդիմադիր դաշտի տրամադրություններից»,- ասաց Դավթյանը։


Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր