ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

29 նոյ 2022 13:05

Ոչ մեկին չպետք է անհանգստացնի Թուրքիայի քաղաքականությունը.մենք ոչ մեկի առջեւ հաշվետու չենք լինի

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում «ոչ մեկին չպետք է անհանգստացնեն», նրա խոսքով՝ Անկարան ոչ մեկի առջեւ հաշվետու չի լինի։


«Թուրքիան նախկինի պես լի է իր հարավային սահմաններին 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու վճռականությամբ՝ նախաձեռնելով քայլեր, որոնք վերաբերելու են մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի անվտանգությանը, եւ մենք ոչ մեկի առջեւ հաշվետու չենք լինի»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։


Էրդողանը նաեւ նշել է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին, որոնք PYD եւ YPG անվանումների տակ թաքնվում են Սիրիայի հյուսիսում, մի շարք երկրների կողմից ցուցաբերվող օժանդակության անթույլատրելիության մասին։ Նրանք իրենց անվանում են նաեւ «Սիրիական դեմոկրատական ուժեր», նշել է նա։


«Թուրքիան չի հանդուրժի նրանց կեղծավորությունը, որոնք աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին՝ դրանց վերանվանումը խաղարկելու միջոցով»,- ասել է նա։


Նախագահ Էրդողանը մեկնաբանել է Թուրքիայի ԶՈւ հարվածները ահաբեկիչների օբյեկտներին Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում։ «Ոչ մեկին չպետք է անհանգստացնեն Թուրքիայի ռազմական գործողություններն՝ ուղղված անվտանգության եւ խաղաղության ամրապնդմանը»,- ընդգծել է նա։


«Ոչ ոք ի զորու չէ դատարկ սպառնալիքներով ստիպել մեր երկրին դիրքորոշում որդեգրել, որը կհակասի նրա շահերին քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում։ Ոչ մեկին չպետք է անհանգստացնի  Թուրքիայի քաղաքականությունը, որը հենվում է արդարության, համերաշխության եւ դիվանագիտական նախաձեռնությունների վրա՝ բարեկամության եւ համագործակցության սկզբունքներին համապատասխան»,- ասել է Թուրքիայի նախագահը։


Թուրքիան նոյեմբերի 20-ից Սիրիայի հյուսիսում օդային գործողություն է իրականացնում երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական թեւի դեմ, նշվել է Քոբանի քաղաքին, ինչպես նաեւ Իրաքի հյուսիսային շրջաններում հասցված հարվածների մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջող եւ չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր