Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել խաղաղ քայլերթ․ որևէ այլ բնակավայրում բողոքի գործողության մասին հաստատված տեղեկատվություն չկա       Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից    

29 նոյ 2022 14:27

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկում է երկիրն անվանել «Հյուսիսային Ադրբեջան»

Վերջերս Ադրբեջանի նախագահը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի թշնամական քաղաքականությունը։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այդ լուսանկարը. այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը. հաղորդում է Minval-ը։

Նա նշել է, որ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերը անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը. «Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի անունը փոխելը։ Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաեւ հարավային ադրբեջանցիների համար»։

Նշենք, որ Ադրբեջանը Իրանի հյուսիսային նահանգների թյուրքախոս, բայց իրանական ծագում ունեցող բնակիչներին  (պատմական Ատրպատական-Ադրբեջանի) համարում է «ադրբեջանցիներ» (Ադրբեջան կոչվող երկրում ապրող թյուրքերի նման), իսկ Իրանի հյուսիսը «հարավային Ադրբեջան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր