Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

30 նոյ 2022 13:35

Հայաստանում ժամանակավոր գրանցված ռուսաստանցիների թիվը քառապատկվել է

Հայաստանում սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում իրենց բնակության վայրում գրանցվել է 2820 ռուսաստանցի, հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան РБК-ի հարցման։


Սա գրեթե չորս անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալները. այն ժամանակ ժամանակավոր գրանցում էր ստացել Ռուսաստանի 722 քաղաքացի:


Բնակության թույլտվության համար դիմումների թիվը նույնպես ավելացել է ռուսների շրջանում՝ մեկուկես ամսում կացության թույլտվության համար դիմել է 708 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դիմումների թիվը եղել է 2,5 անգամ պակաս՝ 277: Այս ընթացքում կացության թույլտվություն է ստացել 273 մարդ, նախորդ տարի՝ 257 մարդ։


Ռուսաստանի քաղաքացիները տարվա ընթացքում Հայաստանում գտնվելու իրավունք ունեն ոչ ավելի, քան 180 օր։ Եթե ռուսաստանցին նախատեսում է երկրում մնալ ավելի քան 30 օր, ապա նա պետք է գրանցվի բնակության վայրում:


Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Համապատասխան հրամանագրից հետո հսկայական խցանումներ են գոյացել Վրաստանի, Ղազախստանի և Ֆինլանդիայի հետ սահմաններին։ Ամենալարված իրավիճակը Վերին Լարսի անցակետում էր:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր