Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

30 նոյ 2022 18:08

Սեր, խոստովանություն...Խաբված 10 ռուս կանայք, որոնք զոհ են գնացել ադրբեջանցու խոստումներին, հանուն նրա վաճառել ամբողջ ունեցվածքը

Մոսկվայում եւ Մերձմոսկվայում 52-ամյա Նադիր Աբդուլովն Ադրբեջանից խաբել է տասը կանանց, որոնք հանուն նրա վաճառել են իրենց ունեցվածքը, տեղեկացրել է РЕН ТВ-ն։

Տղամարդը բոլոր կանանց հետ ծանոթացել է ինտերնետով։ Այնուհետեւ գործել է նույն սխեմայով. մի անգամ ռեստորան է տարել, ինչից հետո սիրալիր խոսքեր է շռայլել եւ բազմաթիվ ռոմանտիկ խոստումներ տվել։

Ծանոթանալուց գրեթե անմիջապես հետո կանանց առաջարկել է իր ձեռքն ու սիրտը։ Հինգ տարում տղամարդն ամուսնացել է տասն անգամ։

Տղամարդուն սիրահարված կանայք վաճառել են իրենց անշարժ գույքը, ավտոմեքենաները, նաեւ վարկեր են վերցրել նրա համար։ Այս ամենն ուղեկցվել է Աբդուլովի՝ «ոտքի կանգնելու» եւ «սարեր շուռ տալու» երդումներով։

Ամուսնությունների արդյունքում Նադիրը դարձել է Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի մոտ գտնվող քոթեջի եւ Խիմկիի կենտրոնում գտնվող նարգիլեանոցի տեր։

Տղամարդն ինքը չի ընդունում մեղադրանքները եւ հավաստիացնում է, որ այդ ամենն ստացել է ազնիվ աշխատանքով, եւ որ ինքն է վաստակել դրանք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր