Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

02 դեկ 2022 18:01

Ռուսները կրկնում է նույն սխալները.եթե ՌԴ զորքերին հաջողվի վերցնել Բախմուտը, դա առավելություններ չի տա, քանի որ կրած կորուստները կգերազանցեն օգուտները

Բախմուտը գրավելու ՌԴ փորձերը ցույց են տալիս, որ ռուս զինվորականները որևէ դաս չեն քաղել  նախորդ արշավներից, երբ մեծ կորուստների գնով Դոնբասում վերահսկողություն էր սահմանվում սահմանափակ օպերատիվ կամ ռազմավարական նշանակության տարածքներում։ Այս մասին իր ամենօրյա զեկույցում գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW), հայտնում է Meduza-ն։

Նշվում է, որ ռուս զինվորականները մայիսի վերջից անընդհատ ուժեր են ծախսում Բախմուտի շրջակայքում գտնվող փոքր բնակավայրերի վրա, սակայն, ըստ փորձագետների՝ վեց ամսում նրանք ընդամենը մի քանի կիլոմետր են առաջ  շարժվել այս ուղղությամբ։

Ըստ ISW-ի՝ այս սխեման շատ է հիշեցնում ամռանը Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը գրավելու՝ ՌԴ-ի նախորդ փորձերը։   Ուկրաինայի զինված ուժերը թույլ տվեցին ռուսական զորքերին մեծ ջանքեր կենտրոնացնել սահմանափակ ռազմավարական նշանակության այս երկու քաղաքների վրա, որից հետո շրջափակեցին այնտեղ մի քանի շաբաթ։ Արդյունքում՝ռուսական զորքերը ծանր կորուստների գնով գրավեցին այս քաղաքները՝ հասնելով Լուգանսկի շրջանի սահմաններին, բայց այս մարտավարական հաջողությունը հանգեցրեց աննշան օպերատիվ ազդեցության, քանի որ դրանից հետո ռուսական հարձակումն այս ուղղությամբ մեծ մասամբ կանգ առավ:

Զեկույցում ասվում է, որ նման ելք հնարավոր է նաև Բախմուտի դեպքում, նույնիսկ եթե ՌԴ զորքերին հաջողվի վերցնել քաղաքը, դա օպերատիվ առավելություններ չի տա, քանի որ կրած կորուստները կգերազանցեն օգուտները։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր