Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է          Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Խուզարկություններ է իրականացվել ԲՀԿ գրասենյակներում, 7 անձ ձերբակալվել է    

02 դեկ 2022 14:30

Ղարաբաղը, հարակից շրջանները Ադրբեջանինն են, մենք ուժեղ ենք և Ճիշտ ժամանակն է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և մի շարք անհիմն պնդումներ արել:

«Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ղարաբաղը, հարակից շրջանները Ադրբեջանինն են: Մենք պետք է Հայաստանին ձեռք մեկնենք և կարգավորենք հարաբերությունները: Ինչո՞ւ, որովհետև մենք ուժեղ ենք: Ճիշտ ժամանակն է սրա համար»,-նշել է Ահմեթ Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ հենց Ահմեթ Դավութօղլուի՝ Թուրքիայի արտգործնախարար լինելու ժամանակ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց չվավերացվեցին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր