Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 դեկ 2022 11:33

Տեսանյութ.Ինչպե՞ս է Իլհամ Ալիևը թաքնվում սեփական ժողովրդից. իր իսկ ժողովուրդն է հեգնում երկրի նախագահի պահվածքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կնոջ՝ Մեհրիբան Ալիևի ու դրստեր Լեյլա Ալիևայի հետ այցելել է երկրի մի շարք շրջաններ: Այցն, ինչպես միշտ անհարմություններ է պատճառել ադբեջանցիներին։ Մասնավորապես, համացանցի ադրբեջանական տիրույթում  տարածվում  է տեսանյութ, թե ինչպես Ալիևների մեքենաների անցման համար փակվել  փողոցներից մեկը, մարդկանց տեղաշարժն արգելվել Շամախիի ուղղությամբ։
Տեսանյութում հեգնում են երկրի նախագահի պահվածքը։ Մի կին պատմում է, որ  հաշվում են Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցներին ու ավտոշարասյան մեքենաները։ Կնոջ կարծիքով՝ շուրջ 30 մեքենա է անցել ավտոշարասյան։ Մի տղամարդ էլ նշում է, որ Արցախի գրավյալ Շուշի առաջին այցի ժամանակ 94 մեքենա է կազմել ավտոաշարասյունը։ Հավելենք, որ նման պահվածքը բնավ էլ նորություն չէ։ Իլհամ Ալիևը հենց այսպես է  ամեն անգամ տարբեր այցերի ընթացքում թաքնվում է սեփական քաղաքացիներից, ձեռնարկվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ քաղաքացիներին նախագահից մեկուսացնելու համար։

Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր