«Մահվանս մեջ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»․ Երևանում, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աշոտ Օհանյանն ու Արման Զաքարյանը, քանի որ դին հայտնաբերվել է կամրջի տակ՝ մասամբ ճանապարհի մեջտեղում։ Այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Պապոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Ա․ Ս․-ն է։