Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

03 դեկ 2022 16:00

Ժամերի ընթացքում ճանապարհը կբացվի, բայց այսպիսի քայլեր էլի կլինեն, այլ սադրանքների էլ կդիմեն, աստիճանաբար կպատրաստվեն 2025-ի բախմանը

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը.

«Արցախի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարը:

Բոլորիս համար պարզ է, որ դա Ադրբեջանի հերթական սադրանքն է մարդկանց մեջ վախ և խուճապ առաջացնելու համար։ Քաղաքացիական հագուստով թուրքերով են արել, որ պաշտոնապես խնդիր չունենան ՌԴ հետ, քանի որ ամբողջ այդ ճանապարհի վերահսկողությունը և անվտանգությունը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տակ է։

Իրականում սա քաղաքական տեսանկյունից էժանագին ու կարճաժամկետ քայլ է։ Ժամերի ընթացքում ճանապարհը կբացվի, պարզապես շատ հայերի մոտ էլի խուճապ կառաջանա, թե թուրքերը ճանապարհը փակել են։

Այսպիսի քայլեր էլի կլինեն, այլ սադրանքների էլ կդիմեն, աստիճանաբար կպատրաստվեն 2025-ի բախմանը։

Մենք էլ պիտի գոտիներս ձգենք, չվախենանք թշնամու սադրանքներից ու պատրաստվենք»։
***
Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք:

Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Արցախի տեղեկատվական շտաբ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր