Աշխարհը խառնվել է իրար.Թուրքիայի ու Հունաստանի զինված բախումը հավանական է 2023-ին,Հնդկաստան-Չինաստան հակամարտությունը կարող է գլուխ բարձրացնել

Ըստ «The Economist»-ի՝ էներգակիրների գները, գնաճը, բարձր ջերմաստիճանը, երաշտը, բարձր արժույթը, տնտեսական ընդարձակումը և պարենային սակավությունը կախված են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, սակայն Ուկրաինայի առաջխաղացումը կարող է սպառնալիք դառնալ Պուտինի համար, և, որ ամենահավանական տարբերակն է, այս հարցը կմտնի փակուղի։
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական զարգացումներին, ապա Թուրքիայի ու Հունաստանի լարվածությունն Էգեյան ծովում կարող է հանգեցնել թուրքական կողմի միջամտությանը։
«Չինաստանը կմտածի, որ Թայվան մտնելու համար ավելի հարմար ժամանակ էլ չի լինի, քանի որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա կկենտրոնանա։ Այլ տարածաշրջաններում ևս կարող է նկատվել հակամարտությունների ռիսկի աճ, իսկ Հիմալայներում Հնդկաստան-Չինաստան հակամարտությունը կարող է գլուխ բարձրացնել»,- նշվում է հոդվածում։