Արամ Սիմոնյանը՝ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի մասին
Արդեն տեղեկացրել ենք, որ ԵՊՀ-ում
լարված իրավիճակ է տիրում: ԲՈՒՀ-ում աշխատողների աշխատաժամանակը վերահսկելու նպատակով աշխատակիցներից պահանջում են մուտք ու ելքը
կազմակերպել մատնահետքերով,
իսկ աշխատակիցների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել:
Խնդրի պարզաբանման համար Hayacq.com-ը կապ հաստատեց
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց,
որ միայն մատնահետքի մասին չէ խոսքը,
այլ կա երկու տարբերակ.
«Սա նորություն չէ:
Հանրապետության շատ հիմնարկներում դա անում են:
Մեր համակարգում երկու տարբերակ է գործում:
Մենք տալիս ենք երկու ձև՝ քարտեր և մատնահետք,
նայած ով ինչպես կհամաձայնվի: Ինչպես նաև երաշխավորված է այդ տվյալների փակ լինելը:
Ամբողջ աշխարհում երկու ձևն էլ ընդունված է:
Սա քաղաքակիրթ ձև է՝ ժուռնալներում տվյալներ գրանցելու փոխարեն, մենք ետպես ենք ուզում գրանցել մեր աշխատողների մուտք ու ելքը:
Ես կողմ եմ մատնահետքին,
ես դնելու եմ մատնահետքը,
իսկ ովքեր չեն ուզում կընտրեն քարտի տարբերակը»-ասաց ռեկտորը:
Սակայն, աշխատակիցները պնդում են, որ միայն դժգոհությունից
հետո են վերանայել իրենց որոշումը, մինչ այդ
աշխատողներին ստիպողաբար տարել են կադրերի բաժին մատնահետքեր վերցնելու՝ ինչը «Անձնական տվյալների պահպանության մասին» օրենքի
խախտում է, քանի որ մատնահետքը համարվում է գիոմետրիկ տվյալ: