ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

06 դեկ 2022 11:59

Եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը որպես իր տարածք, իրավիճակն այլ կլիներ, եւ, պատերազմի ելքն էլ այլ կլիներ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը հրաժարվեց ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչը հատուկ մատնանշեց Պուտինը։ Իսկ եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը որպես իր տարածք, իրավիճակն այլ կլիներ, եւ, թերեւս, պատերազմի ելքը այլ կլիներ, եւ Ռուսաստանի պահվածքն այլ կլիներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։


«Ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Հայաստանն ընդունեց իր պարտությունը։ Այս դեպքում նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաեւ դրան հաջորդած այլ հայտարարությունների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին կարելի է խոսել միայն միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։


Ադրբեջանն ասում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն առանց Ղարաբաղի, իսկ հայերը ոչ բարձրաձայն, բայց ասում են, որ ճանաչում են Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, քանի որ Երեւանին մտահոգում է միայն հայկական անկլավի բնակիչների ճակատագիրը։ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ արեւմտյան հարթակների վերակենդանացման միջոցով ինչ-որ կերպ փորձում է որոշել այդ անկլավի կարգավիճակը։


Բայց այն, որ այդ անկլավը գտնվում է Ադրբեջանի կազմում, Հայաստանում կասկած չի հարուցում։ Եթե դա այդպես չլիներ, եթե Հայաստանը հրաժարվեր Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, ապա Երեւանի ու Բաքվի միջեւ շփումները քիչ հավանական կլինեին։ Եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա դա կարվի այս սկզբունքների հիման վրա։ Ոչ ոք պաշտոնապես այլ սկզբունքներ չի առաջարկել»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր