Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

07 դեկ 2022 12:10

Զինված ուժերից արտահոսք կլինի.որը որ հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը կարող է հերոսանալ

Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանել, հավելավճարի հաշվարկումը պլանավորել այդ զինծառայողների ատեստավորում անցնելու հանգամանքով:

«Հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված ու համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո ու ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը», - նշեց Պապիկյանը:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ՀՀ ԶՈՒ-ում ատեստացիոն ամբողջ համակարգը կապվում է հավելավճարների հետ, որը իրենք գտել են՝ ճիշտ չէ:

«Մենք նշել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման ու հավելավճարների խնդիրը բերելու է արտահոսքի Զինված ուժերից, բերելու է ոչ հավասար պայմանների ու մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու, մեկը, որը որ հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը կարող է հերոսանալ», - ասաց Պաշտպանության նախկին նախարարը:

Նա ասաց, թե իրենք ՊՆ-ին առաջարկել են ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան` 3-րդ, 2-րդ ու 1-ին:

«Առաջարկել ենք այդ կարգերն ավելի խստացնել ու հավելավճարները ներկայացնել միայն այդ կարգավորման սկզբունքներում», - նշեց Օհանյանը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն, ասաց, որ մերժել են «Հայաստան» խմբակցության առաջարկը: Նախարարը նշեց, թե այս նախագիծն էական ազդեցություն կարող է ունենալ պրոֆեսիոնալ բանակի կայացման գործում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր