Վթար է տեղի ունեցել Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին, կա տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար       Տեսանյութ․Արցախի դրոշը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում    

07 դեկ 2022 14:17

Տեսանյութ.Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը

Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը:


Իրեն լրագրող համարող, բայց իր խոսքում իրեն զինվորական համարող «լրագրողը» սադրիչը փորձ է արել իբր գնալ Ստեփանակերտ: Նախ փորձում է «մեր հողեր» ձևակերպմամբ հիմնավորել իր ցանկությունը՝ հետո փորձ արել քաղաքական ենթատեքստ տա էս ամենին:


Այն ինչ պատկերը լրիվ այլ հենք ունի.


*Ամեն կերպ փորձում են Ադրբեջանում գորձող հակառուսական ջրաղացին ջուր լցնել, ցույց տալ(հասարակ մարդկանց), որ ՌԴ խաղաղապահները հայկական դիրքերից են հանդես գալիս, այն ինչ Խաղաղապահների գործառույթը հենց կայանում է նրանում, որ թույլ չտան նման դեպքերի վատ հետևանքներ:


*Մեկ այլ սադրանքի հող նախապատրաստել՝ օրինակ թվով 10-20 «քաղաքացիական անձանց» Ստեփանակերտ գանլու ցանկության պատճառաբանմամբ նորից խափանեն Լաչինի միջանցքի անց ու դարձը:


*Խաղաղապահներից որևէ «խոսքը քաշեն»(օրինակ՝ «դուք իրավունք չունեք այստեղ գտնվելու») և դա իրենց քարոզչական մեքենայով պտտեն:


*Եվ այլն...


Հ.Գ. Քանի ունենք Հայաստանի կառավարության նման թշնամուն բանավոր պայմանավորվածությամբ հողեր ու ճանապարհներ հանձնող կառավարություն. կանգնած ենք ցեղասպանության ամենլուրջ վտանգի առաջ…


Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան էջից 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր