Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

08 դեկ 2022 13:30

Արգելված կասետային զինամթերք է Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել, որը կարող է լուծել երկու հիմնական խնդիր

Ուկրաինացի պաշտոնյաներն ու պատգամավորները, ռուսական ներխուժումից հետո, ջանքեր են գործադրում՝ համոզելու ԱՄՆ-ին Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրել՝ ռուսական բանակի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին հղումով։


Ըստ աղբյուրի՝ որոշ ուկրաինացիներ լոբբինգ են իրականացնում ԱՄՆ-ում՝ համոզելու նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և Կոնգրեսի անդամներին համապատասխան խնդրանքը բավարարելու անհրաժեշտության հարցում:


Ուկրաինայի համար կասետային զինամթերքը, ըստ CNN-ի, կարող է լուծել երկու հիմնական խնդիր՝ ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից տրամադրված հրետանու և հրթիռային համակարգերի համար ավելի շատ զինամթերքի անհրաժեշտությունը և հրետանու հարցում Ռուսաստանի թվային գերազանցությունը չեզոքացնելու անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է CNN-ը, Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն միանգամից  չեն մերժել Կիևի խնդրանքները, այլ որոշել են ուսումնասիրել այն։


Կասետային զինամթերքն արգելված է աշխարհի ավելի քան 100 երկրում, բայց ոչ Ռուսաստանում, Ուկրաինայում և ԱՄՆ-ում: Human Rigths Watch-ի զեկույցի համաձայն՝ Ուկրաինան օգտագործել է այս տեսակի զինամթերք, սակայն Ռուսաստանն այն ավելի հաճախ է օգտագործել, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների դեմ, սակայն ՌԴ ՊՆ-ն հերքում է այս պնդումը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր