Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

08 դեկ 2022 16:11

Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա.Արևմուտքը խաղաղության պայմանագրի վերաբերյալ որևէ տեքստ չի առաջարկել

Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, մեկը` Մոսկվայի առաջարկած, մյուսը` մյուսն այն տեքստն է, որի վրա աշխատում ենք: Արևմուտքը խաղաղության պայմանագրի վերաբերյալ որևէ տեքստ չի առաջարկել Հայաստանին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է


ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը.
«Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցությունների համար, նույնը անում է նաև Մոսկվան։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ամեն ինչ պետք է անեն, որ հասնեն այդ խաղաղությանը»,– նշեց նա։


ԱԽ քարտուղարը նաև հայտնեց, որ հայկական կողմը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի տեքստ.
«Մեր նկատառումներով այն կվերադարձնենք Ադրբեջանին և մոտակա շրջանում կփորձենք հանդիպում կազմակերպել»,-ասաց Գրիգորյանը:


Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի փաստաթղթի տեքստի շուրջ։ Դա Ադրբեջանի առաջարկած տարբերակն է, որի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին։


«Մենք շարունակում ենք աշխատել, փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք ադրբեջանական կողմին ու մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, կտեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում», - ասաց նա:
ԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ Հայաստանը կներդնի իր բոլոր ջանքերը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը լինի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր