Իշխանությունն արտահերթ նիստերով փորձելու է ընդունել աղմկահարույց նախագծերը. «Հրապարակ»

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում երեկ ներկայացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Թե ինչու են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ ԱԱԽ քարտուղարը չի թաքցրել, որ քաղաքական որոշում է կայացվել. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»: Իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտպանության եւ անվտանգության հարցերը չի ուզում վստահել որեւէ մեկին եւ որոշել է անձամբ իրեն ենթակա մարմին դարձնել ՊՊԾ-ն, եւ որպեսզի էլ ավելի լավ պաշտպանեն, ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչեւ 100 տոկոս բարձրացնելու հարցն է դրված։ Նշենք, որ մինչեւ տարեվերջ մի քանի արտահերթ նիստ էլ կլինի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։