Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ»          Քաստինգը հայտարարված է․ «Հրապարակ»       Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել»․ «Հրապարակ»    

09 դեկ 2022 13:20

Երևանում շան կծելու հետևանքով կին է մահացել

Նոյեմբերի 30-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 64 խումբը «զույգ դաստակների շան կծած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 66-ամյա Վիկտորյա Օ-ն է։ Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Դեկտեմբերի 1-ին «Շենգավիթ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում Վիկտորյա Օ-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր