Նախիջևանը կամաց-կամաց կորցնում է ինքնավարությունը. Բաքվին անհանգստացնում է ինքնավար հանրապետության՝ Թուրքիայի հետ խորացող կապերը
![](https://infoport.am/uploads/posts/5f383e31eb408e73f4d6a56f017463f2.jpg)
Աղբյուրը նշում է, որ վերջին օրերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել Նախիջևանի շուրջ. մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ինքնավար հանրապետության մաքսային ծառայությունում և մի շարք այլ պետական ինստիտուտներում, որին հետևել են մաքսային ծառայության ղեկավարի, նրա տեղակալի ու ֆինանսների նախարարի ձերբակալությունները։
«Նույն օրը, Բաքվի որոշմամբ, Նախիջևանի մաքսային ծառայությունը լուծարվել, իսկ դրա փոխարեն ստեղծվել է ուղիղ կերպով Ադրբեջանին ենթարկվող մաքսային վարչություն։ Փաստացի, Նախիջևանն աստիճանաբար զրկվում է ինքնավարության բաղադրիչներից, ինչը ժամանակի ընթացքում կհանգեցնի ինքնավարության կորստի»,-գրում է լրատվամիջոցը։
Հոդվածագիրը նաև նկատում է, որ Բաքվին սկսել է սաստիկ անհանգստացնել ինքնավար հանրապետության իշխող ռեժիմը և նրա՝ չափազանց սերտ կապերը Թուրքիայի հետ։ «Նման գործողություններով Բաքուն փորձում է սահմանափակել նրանց ազդեցությունը և ենթարկեցնել իրեն»,-եզրափակում է հեղինակը։