Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

09 դեկ 2022 15:26

Նախիջևանը կամաց-կամաց կորցնում է ինքնավարությունը. Բաքվին անհանգստացնում է ինքնավար հանրապետության՝ Թուրքիայի հետ խորացող կապերը

Ադրբեջանը Նախիջևանին աստիճանաբար զրկում է ինքնավարությունից. նոյեմբերի 1-ին լուծարվել է ինքնավար հանրապետության պետական անվտանգության ծառայությունը և փոխարենը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կազմում ստեղծվել Նախիջևանի գլխավոր վարչություն։ Այդ մասին գրում է «Թալիշ մեդիա»-ն։


Աղբյուրը նշում է, որ վերջին օրերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել Նախիջևանի շուրջ. մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ինքնավար հանրապետության մաքսային ծառայությունում և մի շարք այլ պետական ինստիտուտներում, որին հետևել են մաքսային ծառայության ղեկավարի, նրա տեղակալի ու ֆինանսների նախարարի ձերբակալությունները։


«Նույն օրը, Բաքվի որոշմամբ, Նախիջևանի մաքսային ծառայությունը լուծարվել, իսկ դրա փոխարեն ստեղծվել է ուղիղ կերպով Ադրբեջանին ենթարկվող մաքսային վարչություն։ Փաստացի, Նախիջևանն աստիճանաբար զրկվում է ինքնավարության բաղադրիչներից, ինչը ժամանակի ընթացքում կհանգեցնի ինքնավարության կորստի»,-գրում է լրատվամիջոցը։


Հոդվածագիրը նաև նկատում է, որ Բաքվին սկսել է սաստիկ անհանգստացնել ինքնավար հանրապետության իշխող ռեժիմը և նրա՝ չափազանց սերտ կապերը Թուրքիայի հետ։ «Նման գործողություններով Բաքուն փորձում է սահմանափակել նրանց ազդեցությունը և ենթարկեցնել իրեն»,-եզրափակում է հեղինակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր