Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 դեկ 2022 13:30

Չէին կարող ադրբեջանցի «բնապահպանները» դրոշակները վերցնել և հասնել հանքավայրի տարածք, դա նշանակում է՝ եղել է ինչ-որ համաձայնություն

Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ և դրանով լարվածություն են ստեղծում Արցախում։ Նրանց ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը փոխանցվի Հայաստանին։ Այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

«Ես կարծում եմ, որ պետք է սառնասիրտ լինել։ Իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակներն էլ չեն փոխվել՝ անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում»,- ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ ադրբեջանցիները անընդհատ առիթներ են փնտրելու նաև այլ տեղերում։

«Վերջին հաշվով խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, ովքեր ունեն հենց խաղաղապահ առաքելություն, այնպես պետք է անել, որ մենք էլ մեր հերթին ճիշտ օգտագործենք այս ժամանակահատվածը, որպեսզի վերականգնենք մեր անվտանգային միջավայրը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: 

Հարցին՝ ինչպե՞ս են բնապահպան ներկայացող ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայրի տարածք, Քոչարյանն ասաց․

«Կարծում եմ, որ այստեղ տեղի է ունեցել փոխհամաձայնեցված գործողություն, և դա շատ ճիշտ է։ Պետք է Արցախի իշխանությունները կարողանան նման ռիսկերը կառավարել, ես հիմա չեմ կարող ասել, թե ում միջև է տեղի ունեցել փոխհամաձայնեցված գործողություն։ Չէին կարող «բնապահպանները» դրոշակները վերցնեին և հասնեին այնտեղ, դա նշանակում է, որ եղել է ինչ-որ համաձայնություն, որպեսզի չկրկնվեն նման լարվածությունները։ Եթե լարվածության նման այլ դրսևորումներ լինեն, կարող է մյուս անգամ թույլ չտան, սա գործընթաց է, որը պետք է այնպես իրականացնել, որպեսզի ավելի մեծ լարվածության չհանգեցնի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր