Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

16 դեկ 2022 16:55

Այս ընթացքում ՀՀ-ն կարողացավ բավական ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել.«Բնապահպանական» այս սադրանքի, այսպես ասած «կուտը կուլ տալը»՝ Հայաստանի համար կարող է չափազանց ճակատագրական լինել

Ադրբեջանն այսօր վերականգնել է Արցախի գազամատակարարումը, որը փակ էր պահում դեկտեմբերի 13-ից։ Միևնույն ժամանակ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որը Բաքվի կեղծ էկոակտիվիստները փակել էին դեկտեմբերի 12-ին, շարունակում է արգելափակված մնալ։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հայտարարել է, որ ադրբեջանական կողմն Արցախի գազամատակարարումը վերականգնել է առանց նախապայմանների։


Թերևս, միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն այս հումանիտար սադրանքին գնացել է առանց քաղաքական պահանջների։ Ադրբեջանը, կամ նրա ականջին՝ Արցախը շրջափակելու գործողության մասին շշնջացողը, թերևս նպատակ ունեն ոչ միայն Ստեփանակերտից, այլև Հայաստանից ավելի խոշոր զիջումներ կորզելու։


Թե ով է եղել Ալիևի ականջին շշնջացողը՝ վարկածները տարբեր կարող են լինել։ Տարածաշրջանում այսօր բախվում և համընկնում են աշխարհի շատ երկրների շահերը։ Նրանցից յուրաքանչյուրն իր նպատակին հասնելու համար՝ Ալիևի ձեռքով կարող է զոհաբերել Հայաստանը։ Դա կարող են անել նույնիսկ այն երկրները, որոնք, այսպես ասած, բարեկամ են համարվում Հայաստանին։


Աշխարհի տարբեր պետություններ ու կազմակերպություններ այս օրերին հանդես եկան ճանապարհը բացելու կոչերով և հայտարարություններով։ Սակայն, հատկանշնական է, որ այդ երկրների մեծ մասի հայտարարություններում ընդգծվում էր շատ հետաքրքիր թեզ, որը կարող է Հայաստանի համար մտահոգիչ լինել։


Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ պետությունները՝ ճիշտ է պահաջում են, որպեսզի Բաքուն բացի ճանապարհը, սակայն, միևնույն ժամանակ նշում են, որ կողմերը պետք է հարթեն տարաձայնությունները և համատեղ ելքեր գտնեն։ Այստեղ, թերևս, տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ո՞րն էր հայկական կողմի տարաձայնությունը, ի՞նչ էր պահաջնում Հայաստանը, կամ Արցախը։ Այս քայլով՝ Արցախի և Հայաստանի ճակատագրով «մտահոգ» միջազգային հանրությունը փաստացի խնդիրը տեղափոխում է երկու կողմերի հակամարտության դաշտ՝ Արցախի մեկուսացման հարցում հավասարության նշաններ դնելով։ Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ ճանապարհը փակել է Ադրբեջանը, պահանջներ ներկայացնում է Ադրբեջանը, հումանիտար աղետ ստեղծում է Ադրբեջանը։


Հայաստանն այս ընթացքում կարողացավ բավական ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել։ Բավարար էին, թե՞ ոչ այդ քայլերը՝ թերևս վիճելի հարց է։ Սակայն ակնհայտ է, որ այս փուլում հայկական կողմին առայժմ հաջողվում է չընկել Ալիևի հետ՝ բացահայտ և կուլիսներում բարեկամություն անողների պատրաստած թակարդը։


Ի դեպ, Հայաստանին այդ ծուղակի ուղղությամբ հրում էին նաև ներքին «ռազմահայրենասերները»՝ ամեն գնով ստիպում, որ Հայաստանի իշխանությունները գնան ավելի կտրուկ, ընդհուպ մինչև ռազմական քայլերի։


«Բնապահպանական» այս սադրանքի, այսպես ասած «կուտը կուլ տալը»՝ Հայաստանի համար կարող է չափազանց ճակատագրական լինել։
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր