«Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ          Տեսանյութ.Իրանը զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ.Ադրբեջանը նպատակ է դրել առանց տանկերի հաստատվել ՀՀ տարածքում՝ սկզբում մարդիկ կգան, հետո նոր տանկերը       Ի՞նչ հարցուպատասխանին մասնակցելու մասին է խոսքը, երբ Փաշինյանը նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ է անում, պետական գաղտնիք հրապարակում    

23 դեկ 2022 16:02

Տեսանյութ.Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում է հայտնվել նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա Օրուջովան

Արցախցի Ալեն Ղուլյանը շարունակում է ուսումնասիրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ «բնապահպանների» մասնակցությամբ տեսնայութներն ու լուսանկարները՝ բացահայտելով, թե ովքեր են նրանք իրականում։

Նա գրում է.

«Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում է հայտնվել նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա (էլման) Օրուջովան..

Վերջինս դեպքի վայրում է հայտնվել «Հատուկ նշանակության ուժերի վետերաններ, շահիդների և վետերանների ընտանիքներ»  հասարակական միություն անդամների հետ։

Օրուջովան Մոլդովայի նախկին օմբուդսմեն, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուի մտերիմն է։

Վերջինիս օգնությամբ նշված միության անդամներից երկուսին (ՀՆ ուժերի վետերաններ)`  ովքեր նույնպես «բնապահպանների» շարքերում էին` իրավաբանական կրթություն ստանալու նպատակով սույն թվականի դեկտեմբերին տեղավորել է Մոլդովայի Կոմրատի պետական համալսարանում (Գագաուզիա)..

Ի դեպ` 2019-ին էրդողանը այցելել է Կոմրատ և հանդիպել է թյուրքական ծագմամբ գագաուզների հետ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր