Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

27 դեկ 2022 11:16

Ռազմական դրության ժամանակ ԱՆ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ սահմանափակել համացանցը, ինտերնետային կայքերը

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am միասնական կայքում նախագիծ է շրջանառության մեջ դրել՝ առաջարկելով մի քանի օրենքում փոփոխություններ և լրացումներ, կատարել, մասնավորապես՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» «Պաշտպանության մասին» «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին»։


Նշվում է, որ նախագծում առաջարկվող իրավակարգավումները միտված են ռազմական դրության իրավական ռեժիմի առավել արդյունավետ կանոնակարգմանը: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում, ի թիվս այլնի, կսահմանվեն՝


«Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման իրավական հիմքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովման կարգը,


Նախագծի ընդունման պարագայում հնարավոր կլինի ռազմական դրությամբ պայմանավորված՝ ոչ ռազմական բնույթի հրատապ հարցեր լուծելու նպատակով ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ նշված որոշման մեջ փոփոխություն(ներ) և (կամ) լրացում(ներ) կատարելու մասին որոշմամբ սահմանել, որ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը Վարչապետի հանձնարարականով կարող է համակարգել ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը:  Միաժամանակ՝ նշված լիազորությունների իրականացման համար փոխվարչապետը կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ տալ պետական կառավարման համակարգի մարմիններին: Բացի այդ, Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն են տալիս ռազմական դրության ժամանակ ի հայտ եկած որոշակի խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ նշված որոշման մեջ փոփոխություն(ներ) և (կամ) լրացում(ներ) կատարելու մասին որոշմամբ ստեղծել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ` որպես Վարչապետին կից խորհրդակցական մարմին,


Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ռազմական դրություն հայտարարելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացնել նաև հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները. գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն, ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային, բանկային, էներգետիկ, բնապահպանական և կապի ոլորտներում պետական հատուկ քաղաքականության իրականացում, պետական գնումների հատուկ ընթացակարգի սահմանում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների, էներգետիկայի և կապի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անձանց համար պարտադիր կատարման ենթակա առաջադրանքների սահմանում:


Առաջարկվող կարգավորման բնույթը


Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում, ի թիվս այլնի,  հստակ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման իրավական հիմքերը, ռազմական դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունները, ի լրումն «Ռազմական դրության մասին» գործող օրենքով նախատեսված միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների՝ կսահմանվեն ռազմական դրություն հայտարարելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում նոր միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ, առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների և զինվորական կոմիսարիատների կողմից զորահավաքային զորակոչի ընթացքում քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով ծանուցման հետ կապված կառուցակարգերը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր