Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

27 դեկ 2022 12:52

Մենք երբեք չենք հետևել ուրիշի պայմաններին, կենտրոնացել ենք միայն մեր պայմանների վրա

Դեկտեմբերի 26-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ նրանց պայմաններով, փոխանցում է iz.ru-ն։

«Մենք երբեք չենք հետևել ուրիշի պայմաններին։ Կենտրոնացել ենք միայն մեր պայմանների վրա։ Եվ ողջախոհության վրա»,- նշել է նա։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի մերժում ուկրաինական հակամարտության քաղաքական ճանապարհով լուծումը, բայց ոչ այն պայմաններով, որոնք այժմ առաջադրում է Կիևը։

Բացի այդ, դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը բանակցությունների միջոցով դադարեցնելու հավանականությունը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր զինված հակամարտություններն այսպես թե այնպես ավարտվում են բանակցություններով։

Դեկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ որոշ երկրներ իրեն առաջարկում են նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն այդ բանակցություններն իմաստ չունեն։ Նա նշել է, որ չգիտի՝ ինչ քննարկել Պուտինի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր