Երևանում վթшրի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին          Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին       Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ Ռուսաստանի և միության երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄ    

28 դեկ 2022 15:57

Եթե առաջիկա օրերին Բերձորի միջանցքը չբացվի,Գյումրիի ռուսական 102-րդ ռազմական բազան կշրջափակենք ճիշտ այնպես, ինչպես շրջափակված է հայոց Արցախը

«Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անունից լիազորված եմ հայտարարել, որ եթե առաջիկա օրերին Բերձորի միջանցքը չբացվի, ապա մենք կդիմենք մեր ժողովրդին Գյումրիի ռազմաբազան շրջափակելու կոչով»,-Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։


Նա տեղեկացրեց՝ այդ նպատակով Բևեռը խորհրդակցություններ կանցկացնի ՀՀ այն քաղաքական շրջանակների հետ, որոնց՝ Արցախի՝ ռուսների կողմից շրջափակման գնահատականը համընկնում է Բևեռի գնահատականին։ Նա նախազգուշացրեց․ «Գյումրիի ռուսական 102-րդ ռազմական բազան կշրջափակենք ճիշտ այնպես, ինչպես շրջափակված է  հայոց Արցախը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր