Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

29 դեկ 2022 10:17

Արմեն Գրիգորյանը, ով բանակցային գաղտնիքի տիրապետողներից է,վերջին հայտարարությունն անակնկալի է բերել անգամ ՔՊ-ականներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Հ1-ի եթերում անակնկալի է բերել նաեւ ՔՊ-ականներին։ Սա արդեն ոչ թե «հավաստի աղբյուրի» կամ շարքային անձի շուրթերից է հնչում, այլ բարձրաստիճան պաշտոնյայի, ով բանակցային գաղտնիքի տիրապետողներից է։ Նա դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը՝ այս պատճառով են փակել Լաչինի միջանցքը։

Խորհրդարանական իշխող խմբակցության մեր աղբյուրը նշեց, որ անցած շաբաթ են փակ հանդիպում ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, սակայն բառ անգամ չի խոսվել Ռուսաստանի կողմից որեւէ պարտադրանքի մասին, առավել եւս՝ միութենական պետության մասով։ Մեր աղբյուրն ասաց, որ վարչապետի ներկայությամբ քննարկել են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը։

Հիշեցնենք , որ Լուկաշենկոն ամիսներ առաջ բավականին տհաճ ձեւակերպումներով անդրադարձել էր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություններին եւ խոսելով միութենական պետության, ինչպես նաեւ ապագայում հետխորհրդային տարածքում հնարավոր նոր ինտեգրացիայի մասին, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի», ապա հավելել․ «Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաեւիչը դա տեսավ»: ՔՊ-ի փակ քննարկմանն անգամ առաջարկ է հնչել՝ գուցե միութենական պետությանը միանալը լինի Հայաստանի փրկության ճանապա՞րհը, բայց Փաշինյանը դրան չի արձագանքել։ ՔՊ-ի ոչ սորոսական թեւում համաձայն են Պեսկովի բնորոշմանը, որ Արմեն Գրիգորյանը սադրիչ հայտարարություն է արել՝ Լաչինի միջանցքի փակ լինելու ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդելով Ռուսաստանի վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր