Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

03 հուն 2023 17:53

Տեսանյութ.Վտանգ կա՝ հարմարվելու վտանգը. կարծես երևում է, որ թե՛ՀՀ- կողմից, թե՛ Արցախում, սկսում են հարմարվել այս իրավիճակին.նստած սպասում են, թե ինչքան կդիմանա Արցախում ժողովուրդը

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Politik»-ին տված հարցազրույցում խոսել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին․ «Այստեղ մի վտանգ կա՝ հարմարվելու վտանգը. անկեղծ ասած, կարծես երևում է, որ թե՛ հայաստանյան կողմից, թե՛ այստեղ՝ Արցախում, սկսում են հարմարվել այս իրավիճակին, ինչը անթույլատելի է և հավասարազոր է չդիմանալու»։

Իրավիճակի կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների դերակատարությանն անդրադառնալով՝ Հակոբյանն ընդգծել է, որ չկան գործողություններ․ «Ելնելով իրենց հայտարարություններից ու պահվածքից՝ դրանք զուտ հումանիտար դաշտում են. պարզ ասվեց ՀՀ իշխանությունների կողմից, որ դրանից ավել որևէ ակնկալիք թող որևէ մեկը չունենա։ ՀՀ իշխանությունները՝ ինչպես թշնամի կողմը, նստած սպասում են, թե ինչքան կդիմանա Արցախում ժողովուրդը»,-ասել է պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր