Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

04 հուն 2023 14:18

Ուկրաինայի պատերազմի ստվերում Հայաստանի և ԼՂ-ի անհետացման վտանգ կա. ճանապարհը հերթական անգամ կծածկվի հայերի դիակներով

Ֆրանսիական հանրահայտ Charlie Hebdo ամսագիրը 2022 թվականի դեկտեմբերի 28-ի համարում ուշագրավ նյութ է հրապարակել, որում նշվում է, որ ուկրաինական պատերազմը ստիպել է մոռանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող սպառնալիքի մասին։

«Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է մոբիլիզացվել հօգուտ հայերի։ Սա տագնապի ճիչ է և գործողության կոչ»,- գրում է պարբերականը, ապա իր ընթերցողներին կոչ անում թույլ չտալ, որ Ուկրաինայի պատերազմի ստվերում տեղի ունենա այն հանցագործությունը, որը այսօր-վաղը կարող է հանգեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անհետացմանը․ «Ինչպես 1915 թ.-ին նահատակվեց հայ ժողովրդի մի ստվար զանգված»։
«Ցեղասպանության իրագործումից ի վեր, ավելի քան մեկ դար է, ինչ որոշակի ապացույցներով գիտենք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ են հանդիսանում Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին՝ Թուրքիան Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման հարցում, իսկ դրա համար անհրաժեշտ է նախ ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը, ապա՝ Սյունիքը։
 
Պանթուրքիզմ կոչվող այդ երազանքն իրականացնելու, ինչպես նաև Ադրբեջանի բնական գազից և նավթից հնարավորինս մեծ հարստություն կորզելու համար, պետք է վերացնել այդ արգելքը՝ հայկական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Այն մեկընդմիշտ անեքսիայի ենթարկելուց հետո, կծավալվեն դեպի հայկական Սյունիքի մարզ՝ Ադրբեջանին պատկանող Նախիջևանի հետ միանալու համար։
Եվ ահա, ճանապարհը դեպի Իզմիր և Ստամբուլ կբացվի։ Ու այն հերթական անգամ կծածկվի հայերի դիակներով»,- գրում է պարբերականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր