Տեսանյութ․ Հատուկ ուղերձ` հաղթանակի ճանապարհին          «Հանրապետություն»–ը հայց է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով       Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով. Արաղչի    

07 հուն 2023 17:05

Ադրբեջանցիները հրետակոծել են Սյունիքում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ընկերության ասֆալտի գործարանը

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանցիները հրետակոծել են Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊ ընկերության պատկանող ասֆալտի գործարանը։

Հրետակոծության հետևանքով հոսանքազրկվել է գործարանը, սարքավորումներն են վնասվել, խափանվել է արտադրական գործընթացի ծրագրային ցիկլը, հայտնում է Aravоt.am-ը։

Հրետակոծության ժամանակ գործարանը չի աշխատել, միայն պահակն էր այնտեղ։ Վերջինս չի տուժել։

Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինարարական աշխատանքներով, միայն 2022 թվականին կառուցել 1160 կմ ճանապարհ։ Ընկերությունն այս պահին կառուցում է ռազմավարական նշանակություն ունեցող ` Լծեն-Շամբ, Տաթև-Լծեն, Արցախ-Կոռնիձոր ճանապարհները։ Բնականաբար, ըստ ընկերության պատասխանատուների՝ դեպքի հետևանքով կդժվարանան իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները։ Մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի գործարանի աշխատանքը վերականգնվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր