Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

10 հուն 2023 10:58

Տեսանյութ․Ադրբեջանը փորձ ունի ռուսական ուղղաթիռներ խոցելու․նման փորձ ունի նաև Թուրքիան՝ շատ ավելի հարուստ

Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը Factor TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյոք Արցախի ղեկավարությունը դիմե՞լ է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելով՝ իրականացնեն Հայաստանից հումանիտար բեռների փոխադրումներ դեպի Արցախ, պատասխանել է. «Ադրբեջանը փորձ ունի ռուսական ուղղաթիռներ խոցելու․ հիշում ենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նման փորձ ունի նաև Թուրքիան՝ շատ ավելի հարուստ։ Օդանավակայանի գործարկումը, պարզ է, որ տեխնիկական խնդիր չէ՝ քաղաքական է։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, փորձում է խոչընդոտներ ստեղծել, թույլ չտալ, որպեսզի օդանավակայանը գործարկվի։ Օդանավակայանի գործարկումը շատ կարևոր է, բայց սա երկարատև լուծում չէ, անհրաժեշտ է անպայման բացել ճանապարհը»,- ասել է Բաբայանը։
Ըստ նրա՝ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար ամենակարևորը քաղաքական ճնշումն է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները զգան միջազգային հանրության սկզբունքայնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր