Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

11 հուն 2023 12:38

Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք.եվրոպական երկրները և ԱՄՆ-ն մտադիր չեն օգնել հայկական կողմին հակամարտության կարգավորման հարցում

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն մտադիր չեն օգնել հայկական կողմին հակամարտության կարգավորման հարցում։


«Սրանք Փաշինյանի կառավարության մանևրներն են: Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում դաշնակիցներ փոխելու բացահայտ աշխատանք է տարվում: Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք»,- ասել է Զատուլինը։


Մի կողմից, Հայաստանի կառավարությունը, ըստ Զատուլինի, հայտարարում է, որ ցանկանում է ընդունել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ռուսական տարբերակը, բայց մյուս կողմից, խոսում է ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն չունենալու մասին՝ քաջ գիտակցելով:


«Սրանք Փաշինյանի կառավարության մանևրներն են, որը վերջին վեց ամիսների ընթացքում բացահայտ աշխատում է իր դաշնակիցներին փոխելու ուղղությամբ։ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք: Իսկ այն, որ այս հայտարարությունները հնչում են միաժամանակ, խոսում է այն մասին, որ նրանք Հայաստանի կառավարությունում խաղում են։ Նրանք մի կողմից հայտարարում են, որ ցանկանում են ընդունել ռուսական տարբերակը (Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման - խմբ.)։ Իսկ մյուս կողմից՝ միաժամանակ խոսում են ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն չունենալու մասին՝ քաջ գիտակցելով, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի կողմից ստեղծված դաշինք է»,-ասել է Զատուլինը։


Աղբյուրը՝ tert.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր