Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

12 հուն 2023 13:01

«էկոակտիվիստները» բողոքում են՝ գումարը չեն կարողանում ստանալ, քաղաքի բանկոմատներում գումար չկա

Արցախցի օգտատեր  Ալեն Ղուլյանը, որ հետևում է ադրբեջանցիների գրառումներին, բարձրաձայնում է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն մեկ ամիս փակ պահող «էկոակտիվիստի» դժգոհության մասին։

Նա հրապարակել է ադրբեջանցու գրառման լուսանկարներն ու մանրամասնել՝ Շուշիում ճանապարհը փակած ադրբեջանցին բողոքում է, որ քաղաքի բանկոմատներում գումար չկա։ Բանկոմատներից մեկը Կապիտալ բանկինն է, մյուսը՝ Ադրբեջանի միջազգային  բանկինը։

Եվ ահա, զինվորականների, շինարարների, լրագրողների ու  այնտեղ գտնվող «բնապահպանների» մեծ մասն իրենց աշխատավարձը ստանում են  Կապիտալ բանկից։ Մարդկանց ստիպում են աշխատավարձը ստանալ Ադրբեջանի միջազգային  բանկից, որը 10 մանաթ կանխիկացման համար պահում է 3.50 մանաթ կամ 2330 դրամի համար 816 դրամ։

Ղուլյանը մանրամասնում է, որ Kapital Bank ընկերության բաժնետոմսերի 99.87%-ը պատկանում է «Pasha Holding»-ին, որի սեփականատերերը Լեյլա և Արզու Ալիևաներն են՝ Ադրբեջանի «ֆլորայի ու ֆաունայի գլխավոր պահապանի» դուստրերը։ Այս ընտանիքի ֆինանսական բոլոր խարդախությունները իրականացվում են նաև Ադրբեջանի միջազգային բանկի միջոցով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր