էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

12 հուն 2023 13:53

Արկածախնդիրները, որոնք կոչ են անում Հայաստանում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին՝ հայտարարելով, որ դրանք ունեն դարավոր, բարեկամական բնույթ, և որ Մոսկվան պատրաստակամ է հետայսու էլ ամրապնդել դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերով, այդ թվում ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում:


«Այս ֆոնին Երևանից ստացվող հայտարարություններն առ այն, մեջբերում՝ թե իբր «ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», անհեթեթություն են: Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, հսկում են նրա սահմանները: Սա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել: Ընդ որում, ՀՀ գործող ղեկավարությունը նախկինում  հրապարակավ ասել է, որ ռուսական ներկայությունը երկրում համապատասխանում է երկրի ազգային շահերին: Դե իսկ այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում», - ընդգծել է Զախարովան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր