Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

12 հուն 2023 15:24

Տեսանյութ.Վերջացրեք այս ամենը, կառաջարկեմ Փաշինյանին գալ, տեսնել՝ ինչքան մեծ դեր է խաղում ռուս խաղաղապահը, հեշտ է քննադատել՝ ապրելով ԼՂ-ից դուրս

Քննադատություններն ու խոսակցությունները, թե ռուս խաղաղապահներն ինչ-որ վատ բան են անում, ոչնչի չեն հանգեցնի, քանի որ դրանով մենք կօգնենք միայն Ադրբեջանին, որը երազում է ռուս խաղաղապահների դուրսբերման մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին Ստեփանակերտ-Երևան «Արցախ. շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը։


«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս երազանքն իրականանա։ Խաղաղապահները պետք է մնան այստեղ և մնան տասնյակ տարիներ՝ ապահովելով անվտանգությունը տարածաշրջանում։ Չեմ ուզում մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը: Եթե ​​կա նման կարծիք, ես առաջարկում եմ գալ, կանգնել մեզ հետ և տեսնել, թե այստեղ ինչ մեծ դեր են խաղում ռուս խաղաղապահները»,- ասաց նա։


Խոսքերը, նրա գնահատմամբ, կորցրել են իրենց արժեքը. «Ռուս խաղաղապահներն իսկապես ծանր վիճակում են: Մենք կցանկանայինք և կա նման հնարավորություն, որ նրանց մանդատը լինի ավելի հստակ, ավելի երկարաժամկետ, խաղաղապահների թիվն ավելանա։ Առանց նրանց իրավիճակն էլ ավելի բարդ կլիներ, ուստի հեշտ է քննադատել՝ ապրելով Լեռնային Ղարաբաղից դուրս։ Այստեղ մենք տեսնում ենք նրանց ծանր վիճակը։ Մենք սերտորեն աշխատում ենք ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Սա միակ ճանապարհն է»,- հավելեց Վարդանյանը։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր