Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

14 հուն 2023 10:45

ՀՀ-ն ամբողջովին տրվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը.Այս քաղաքական թիմը սպիտակ դրոշ է բարձրացնում՝ ասելով, որ 2023-ին ընդհանրապես զորավարժություն չի լինելու .«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է


Ներկայումս ՀՀ իշխանություն հանդիսացող, այսպես կոչված, քաղաքական թիմին իրենց տերերն ասել են, որ Հայաստանը դիմադրության զրո օջախ պետք է ունենա, որևիցե ձևով չպետք է դիմադրի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի նախահարձակ գործողություններին և ուղղակի պետք է հանձնվի: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկումն է, որը հենց նշված հանգամանքով է պայմանավորում ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելու մասին հայտարարությունը, նաև ավելի վաղ ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու՝ նաև ռազմական աջակցություն ենթադրող փաստաթուղթը չստորագրելը:


«2022-ի վերջին ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ 2023-ին Հայաստանում տեղի են ունենալու զորավարժություններ՝ խաղաղապահ առաքելության ուղղվածությամբ: Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 2023-ին ընդհանրապես զորավարժություն չի անցկացվելու: Առհասարակ, զորավարժությունները զորքերի մարտունակության բարձրացմանն են ուղղված, նաև դաշնակից երկրների հետ համատեղ զորախմբերի ընդհանուր կառավարումը, ԶՈւ ստորաբաժանումների հետ համագործակցությունն ուժեղացնելու նպատակ ունեն:


Մեծ հաշվով՝ զորավարժությունը մի խնդիր ունի՝ ուժեղացնել այն երկրի ԶՈւ-ի ստորաբաժանումների մարտունակությունը, որտեղ այն անցկացվում է:Փաշինյանը տրամագծորեն հակառակ գնահատականն ունի: Ըստ նրա, ցանկացած զորավարժություն սպառնալիք է: Այս դեպքում, ի պատասխան Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեր սահմանի մոտ սպառնալիք հանդիսացող զորավարժությունների, այս քաղաքական թիմը սպիտակ դրոշ է բարձրացնում՝ ասելով, որ 2023-ին ընդհանրապես զորավարժություն չի լինելու: Սպիտակ դրոշի հետ նաև իրենց հոգեհարազատ վեցագույն դրոշն են բարձրացնում: Միայն անհայրենիք, վախվորած, պարտվողական, ստախոս, պղծությունների մեջ թաղված քաղաքական թիմը կարող է դեռևս կռիվ չտված հանձնվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:


Նրա խոսքով, այսօր պաշտոնական Երևանից առաջին հերթին Մեծ Բրիտանիային, հետո Թուրքիային բացահայտ ասվում է, որ Հայաստանը պատրաստ է ամբողջովին մտնել Թուրքիայի գերիշխանության տակ. «Այդ նպատակին խանգարող գործոնն այս պահին ՌԴ-ն է, իր զինված ներկայությունը տարածաշրջանում: Պատահական չէր, որ վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասում էր՝ ՌԴ զինված ներկայությունը սպառնալիք է: Փաշինյանի քաղաքական տերերի նպատակը ՀՀ-ից 102-րդ ռազմաբազան հանելն է, Արցախից էլ՝ խաղաղապահ ստորաբաժանումները հանելը: Դրանից հետո Հայաստանն ամբողջովին տրվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը, մինչդեռ գիտենք Ալիևի այն հայտարարությունների մասին, որ Երևանն էլ է վերցնելու: Սա ծրագիր է, որի իրագործմանը 2018-ից ամբողջովին լծվել է նաև Նիկոլ Փաշինյանը:


Այդ ժամանակ խանգարող մի քանի գործոն կար, որոնցից մի քանիսն արդեն դուրս է մղվել: Առաջին հերթին խանգարող գործոն էին ՀՀ ԶՈւ-ն, ԱՀ ՊԲ-ն: Երկրորդ խանգարող գործոնը պետական ինստիտուտների գոյությունն էր, որոնք Նիկոլ Փաշինյանը փայլուն կերպով ոչնչացնում է՝ ղեկավարներ նշանակելով ոչ մասնագետների: Այսօր պետական ինստիտուտներն իրենց գործառույթներն այլևս չեն կարողանում իրականացնել, իսկ ինստիտուտների բացակայությունը պետականության չգոյություն է նշանակում: Մնացել է չեզոքացնել երրորդ խանգարող գործոնը՝ Ռուսաստանի զինված ներկայությունը Հայաստանում: Իր ամբողջ գործողությունները, քարոզչությունը, նպատակները դրան են միտված: Փորձ է արվում Հայաստանն ամբողջովին դուրս մղել ռուսական ազդեցությունից՝ առաջին հերթին ռազմական, հետո, ինչու չէ, նաև տնտեսական առումով»:


Հայկ Նահապետյանի խոսքով, Ն. Փաշինյանին իր բնույթը հաշվի առնելով են բերել իշխանության. «Նա այսօր անում է այն գործը, որը մեր շահերի դեմ կաներ Ալիևը, եթե ՀՀ-ում վարչապետ լիներ: Իրավիճակը ճիշտ գնահատելու խնդիր կա: Մեր 120 հազար հայրենակիցներն այսօր շրջափակման մեջ են, գոյության կռիվ է գնում, Հայաստանում իշխանությունները ձեռքները լվացել են: Եթե ժողովուրդը և քաղաքական ուժերը համաձայն են այսօրվա, այսպես կոչված, քաղաքական թիմի վերոնշյալ քայլերին, նախանշված ծրագրերը կիրագործվեն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր