6000 ոստիկան է տեղակայվել Իրանի և Թուրքիայի հետ Քրդստանի սահմանին

Որոշումներ են ընդունվել Իրանի եւ Թուրքիայի հետ Իրաքի սահմանները վերահսկելու վերաբերյալ եւ բյուջեին միջոցներ են հատկացվել անցակետերի կառուցման, տեսախցիկների տեղադրման եւ դիտաշտարակների կառուցման համար, ասել է Իրաքի ներքին գործերի նախարար Աբդուլ Ամիր ալ-Շամմարին, հաղորդում է Kurdistan 24-ը։
Ըստ լրատվամիջոցի, Իրաքի ներքին գործերի նախարարն ասել է, որ 17 տեղ են գտել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով բազաներ ստեղծելու համար. «Սինջարում Թուրքիայի հետ սահմանին 65 կիլոմետր երկարությամբ բետոնե պատ է կառուցվել»,- հավելել է իրաքցի նախարարը։
Իսկ Իրանի եւ Իրաքի սահմանապահ զորքերի հրամանատարների միջեւ նոյեմբերի 29-ին կայացած հանդիպման շրջանակում երկու կողմերի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր սահմանային հսկողության վերաբերյալ։
Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին ընդգծել է Իրանի համար հարեւան երկրների սահմանապահների հետ փոխգործակցության կարեւորությունը։