Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

18 հուն 2023 11:39

Բաքուն դադարեցրել է ամերիկյան ընկերությունների գործունեությունն Ադրբեջանում.ԱՄՆ-ն չի կարող հրատապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին ԼՂ-ում և նրա շրջակայքում

ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային կլիմայի վերաբերյալ տվյալները: Այս մասին հաղորդում է Լուրերը։


Անդրադարձ է կատարվել նաև 2020 թ. 44-օրյա պատերազմին: Նշվել է, որ ռուսասկան կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը հիմնականում պահպանվում է, սակայն լարվածությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես միջազգային սահմանի երկայնքով, որը լիովին սահմանազատված չէ:


Շեշտվել է, որ Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունն Ադրբեջանում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև արգելել է Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքն Ադրբեջան։


«ԱՄՆ կառավարությունը չի կարող հրատապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ այնտեղ մուտքը սահմանափակ է»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր