Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

19 հուն 2023 15:15

Պաշտոնապես և հրապարակայնորեն զգուշացնում եմ.գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ անհետացած ժամկետայինը

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է.


«Քանի բոլորը զարմանում ու մեղավորներ են փնտրում բանակում տեղի ունեցած ողբերգության համար` հիշեցնեմ, որ 2021 թվականի մայիսի 14-ից մինչ այս պահը չբացահայտված հանգամանքներում նույն ուղղությունից  անհետացած  զինվոր ունենք` ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը, սակայն  որևէ մեկն առ այսօր ոչ պատասխանատվության է ենթարկվել, ոչ էլ քննություն է տարվում այդ ուղղությամբ։


Ավելին` գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ  անհետացած  ժամկետայինը։ Ուրիշ ոչ ոք, և ոչ մի բանի համար մեղավոր չէ, պատասխանատու չէ (համենայնդեպս` քննչական կոմիտեն և գլխավոր դատախազությունը այդ կարծիքն ունեն)։


Բանակում փաստացի կատարվել է հանցագործություն, որը հաջողությամբ պարտակվում է դատախազության և քննչական կոմիտեի կողմից` գործի քննությունը շեղելու, քրեական հետապնդում չիրականացնելու միջոցով։


Պաշտոնապես  և հրապարակայնորեն զգուշացնում եմ. պետությունը 2 տարի շարունակ ամեն ինչ անում է, որ ծնողը լինի իր երեխայի գործով և քննիչը, և դատախազն ու դատավորը։
Անպատժելիությունը միշտ  էլ հանգեցնում է նոր ու ավելի ծավալուն հանցանքների»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր