Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

21 հուն 2023 10:13

2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ՝ վարչապետի համար, հավանաբար, իր ձախողումներն ու անհաջողությունները միայն թանկարժեք վիսկիի մեջ է հնարավոր խեղդել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» տողով նոր գնումներ է իրականացրել` 2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ գնելով։ Համառ լուրեր կան, որ վարչապետը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, եւ անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից: Բնականաբար, վարչապետը պետական գնումների հույսին չէ` նրան մեծ քանակությամբ խմիչք են նվիրում, եւ անգամ ինքն է երբեմն անվանական խմիչքներ պատվիրում կոնյակի գործարանին, որը հատուկ մակագրությամբ` ՀՀ վարչապետի անվամբ, թանկարժեք կոնյակներ է պատրաստում եւ տրամադրում, որոնք, որպես կանոն, նվիրում են:


Այս անգամ ներկայացուցչական ծախսերի անվան տակ վարչապետի աշխատակազմը 2 շիշ վիսկի է գնել․ «Akashi Blue blended» 0.7 լ, «Tenjaku Pure Malt» 0.7 լ եւ մեկ շիշ էլ ռոմ՝ «Saint James Millesime 2001» 1 լ։ Վիսկիներն արժեն 27 եւ 25 հազար դրամ, իսկ ռոմը՝ 32 հազար 500 դրամ։ Հավանաբար, իր ձախողումներն ու անհաջողությունները միայն թանկարժեք վիսկիի մեջ է հնարավոր խեղդել»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր